«Ոչ մի թիզ նահանջ». Արտակ Ժամակոչյան

21 օր առաջնագծում:Արտակ Սամվելի Ժամակոչյանը պատերազմի հաջորդ իսկ օրը ԱԱԾ սահմանապահ զորքերի շարքում մեկնեց առաջնագիծ, կռվեց ու մարտնչեց՝ հանուն հայրենի սահմանների պաշտպանության:Ջոկի հրամանատարի միակ պահանջն էր՝ ոչ մի թիզ նահանջ:Հայրենիքն անառիկ ու ապահով պահելու գաղափարը վեր էր նույնիսկ ընտանիքից:Արտակի ընտանիքը սկսվում էր հենց հայրենի սահմաններից:
1990 թվականի մարտի 18-ին ծնված Արտակ Ժամակոչյանը սովորել ու ավարտել է Գյումրու թիվ 4 դպրոցը, 2007-2009 թթ ծառայել է Հայոց բանակում։ 2010 թվականից անցել է ծառայության ԱԱԾ սահմանապահ զորքերում:Ամուսնացած էր, ունի մեկ դուստր:
Արտակ Ժամակոչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ին, Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:30-ին, Շիրակի Պանթեոնում:
«Ցայգ» հեռուստաընկերությունն իր աշխատակազմով խորին ցավակցությունն է հայտնում Ժամակոչյանների ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում