Ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը

Այսօր արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որը վարել է Վլադիմիր Վարդանյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության ներկայացրած «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Ոստիկանության պետի տեղակալի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը փոփոխության չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով: Փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կքննարկվի ԱԺ ընթացող հերթական նիստերի ընթացքում:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է