Ոչ թե եկեղեցու դեմ, այլ հանուն եկեղեցու. վարչապետի անդրադարձը

Ոչ թե եկեղեցու դեմ, այլ հանուն եկեղեցու, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Սահմանադրությունում եկեղեցու հետ կապված փոփոխություններ նախատեսվում են:
Վարչապետը նշել է, որ Սահմանադրության նոր տեքստի այդ հատվածին անդրադառնալու առիթ դեռ չի ունեցել, այս պահի դրությամբ նույնիսկ չեն ունեցել քաղաքական քննարկումներ:
«Ինձ համար ընդունելի չեն այն հարցադրումները, որոնք հենվում են այն կանխավարկածի վրա, որ մենք եկեղեցու դեմ ինչ-որ բան ենք ուզում անել: Ես ասել եմ, որ եկեղեցին իմ ընտանիքի սրբությունն է, ինչ պատրաստվում ենք անել, հանուն մեր սրբության է: Ինձ համար անհանդուրժելի է, որ անհավատ մեկը լինի եկեղեցու առաջնորդ»,- ասաց վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում:

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է