Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքելու խաղաղության համաձայնագիր. Տոկաև

Ղազախստանը և Հայաստանը շարունակում են արդյունավետ համագործակցել բազմակողմանի կառույցների շրջանակներում: Մեր երկրների դիրքորոշումները շատ ակտուալ հարցերի շուրջ՝ տարածաշրջանային և միջազգային կտրվածքի, շատ մոտ են իրար: Նախագահի նստավայրում այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Մենք պայմանավորվեցինք հետայսու նույնպես ակտիվորեն համատեղ աշխատել, ակտիվորեն մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին և խաղաղության կայունացմանը:

Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքելու խաղաղության համաձայնագիր:

Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այստեղ և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել բանակցությունների համար երկու երկրների միջև: Մեր հիմնական նպատակը մերձեցնելն է մեր բարեկամական երկրները, բացել ճանապարհն անքակտելի բարիդրացիական հարաբերությունների, խաղաղության և կայուն զարգացման համար այս տարածաշրջանում»,- ասաց Տոկաևը:

Related posts

Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան

Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր

Մթնոլորտային օդում փոշու բարձր պարունակություն՝ 4 քաղաքում