Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ շփումների շարունակումը. Մարիա Զախարովա

Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ շփումների շարունակումը՝ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Բրյուսելում երկու պետությունների ղեկավարների հանդիպումը:

«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով ուղիղ շփումների շարունակումը։ Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել բառացիորեն երեկ։ Շարունակում ենք ստանալ քննարկման բովանդակության մասին տեղեկատվություն, որը մեր փորձագետները շարունակում են վերլուծել։ Ակնկալում ենք, որ քննարկումների արդյունքները կնպաստեն Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրականացմանը, որոնք ձեռք են բերվել այս և նախորդ տարիներին կայացած նախորդ երեք հանդիպումների ընթացքում», – նշել է Զախարովան։

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը