Ողբերգական դեպք Ծաղկաձորի ճոպանուղու դահուկուղում. մահացած 12-ամյա տղան Գերմանիայի Դաշնության քաղաքացի էր

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 15:40 –ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղի, որտեղ անչափահաս երեխան սահելիս վայր է ընկել և գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30–ի սահմաններում, Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի 12-ամյա Սմբատ Ֆ.-ն, ով հանգստանում էր Ծաղկաձոր քաղաքի «Արարատ» հյուրանոցային համալիրում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 1-ին կայանի դահուկուղով դահուկներով սահելու ընթացքում կորցրել է կառավարումը, ապա դուրս եկել դահուկուղուց և հարվածել ցանկապատի սյանը:

Related posts

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին