Շրջում ենք մեր շարասյունը և վերադառնում ենք դաշտային ճամբար. Պրիգոժին

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ շրջում են շարասյուները և վերադառնում` դաշտային ճամբարներ: Պրիգոժինի հայտարարությունը հրապարակել է նրա լրատվական ծառայությունը:

«Վագներ» մասնավոր ընկերությունը ցանկանում է տեղեկացնել. հունիսի 23-ին մենք արդարության երթի դուրս եկանք: Մեկ օրում մենք անցանք երկար ճանապարհ և գտնվում էինք Մոսկվայից 200 կմ հեռավորության վրա: Այս ողջ ընթացքում մենք մեր զինծառայողների անգամ մեկ կաթիլ արյուն չենք թափել: Այժմ եկել է մի պահ, երբ կարող էր արյուն հեղվել:

Այդ պատճառով, գիտակցելով պատասխանատվությունը, որ կողմերից ցանկացածի դեպքում ռուսական արյուն է թափվելու, մենք շրջում ենք մեր շարասյուներ և, համաձայն պլանի, վերադառնում ենք դաշտային ճամբարներ»,- ասված է հայտարարության մեջ:

Related posts

ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է

Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում