Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը ողջունել է ԵԽՀ-ից Հայաստանին աջակցություն տրամադրելու ԵՄ որոշումը

Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Էրիկ Հելսբորնը X-ի էջում հրապարակել է խմբի հայտարարությունը, որով Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը ողջունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և վերջինիս հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ՝ Եվրոպական միության որոշումները։

«Սա Հայաստան-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է՝ հիմնված ընդհանուր արժեքների, սկզբունքների և բարգավաճման տեսլականի վրա։

Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներս, ողջունում ենք ԵՄ խորհրդի որոշումները և ընդգծում ենք Շվեդիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ինչպես նաև ընդգծում ենք Հայաստանին աջակցությունը շարունակելու ԵՄ-ի հանձնառությունը»,- ասված է փաստաթղթում։

Related posts

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Գասպար Տերտերյանը կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի ձեռնարկատեր