Շուշիից ադրբեջանցիները կրակել էին Ստեփանակերտի ուղղությամբ

Շուշիից ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտի ուղղությամբ, պատճառվել է գույքային վնաս:

Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ Արցախի Հանրապետության  ՔԿ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի վարչական տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Ադրբեջանի Հանրապետության կողմից օկուպացված և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող բլուրից  ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ զգալի չափերով հանրավտանգ եղանակով վնասելու նպատակով Ստեփանակերտ քաղաքի Մադաթով փողոցի ուղղությամբ կրակոցներ արձակելու, արդյունքում Ստեփանակերտ քաղաքի 1944թ. ծնված բնակչին սեփականության իրավունքով պատկանող տաղավարի տանիքը վնասելու և գույքային վնաս պատճառելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Իսակով-Բագրատունյաց ճանապարհին՝ կամրջի տակ, մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհ

Ադրբեջանը Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ

Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով