Շոյգուի գլխավորած պատվիրակությունն Իրանում է

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այսօր ավելի վաղ Tasnim-ը հայտնել էր, որ Շոյգուն երեքշաբթի երեկոյան կայցելի Իրանի մայրաքաղաք։ Իրանական գործակալությունը գրել էր, որ նա հանդիպելու է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թեհրանն ու Մոսկվան խորացրել են երկկողմ կապերը, հատկապես՝ ռազմական ոլորտում, նշում է Reuters-ը։ Օգոստոսին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ Իրանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը չի ենթարկվի աշխարհաքաղաքական ճնշմանը՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թեհրանին խնդրել է դադարեցնել Մոսկվային անօդաչու թռչող սարքերի վաճառքը՝ Ուկրանիայի դեմ պատերազմում օգտագործելու համար:

Related posts

ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է

Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում