Շնորհավորում են Ձեզ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ջանքերի համար. Ֆոն դեր Լայենը՝ Փաշինյանին

Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանի բարեփոխումներին՝ առաջատար տեխնիկական և ֆինանսական միջոցներով՝ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ:

«Եվ այս համատեքստում, պարոն վարչապետ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման Ձեր ջանքերի համար՝ ի հեճուկս մարտահրավերների:

Ողջունում եմ նաև Հայաստանի քայլերը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը պահպանելու ուղղությամբ, մասնավորապես ապահովելով, որ մահաբեր սարքավորումները և տեխնոլոգիաները չհայտնվեն Ռուսաստանի զինված ուժերում:

Դա նշանակում է, որ Եվրամիությունը և Հայաստանը կիսում են միևնույն արժեքները և շահերը: Այսօր մենք կդիտարկենք ավելի լայն գործընկերության հնարավորությունը և այն առաջ կմղենք նոր և հավակնոտ օրակարգով:

Մենք չենք մոռացել Ղարաբաղից տեղահանված հայերին: Հայաստանում փախստականների հետ կապված մարդասիրական իրավիճակը մնում է առաջնահերթություն: Նրանց աջակցության համար մենք սեպտեմբերից ավելի քան 30 մլն եվրո աջակցություն ենք ցուցաբերել և պատրաստ ենք անել ավելին՝ նրանց երկարաժամկետ ինտեգրմանն աջակցելու համար»,- ասել է Ֆոն դեր Լայենը:

Related posts

Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր

Մահվան ելքով պատահար՝ ԶՊՄԿ-ում․ դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են

Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ