Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Շնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին մեր քաղաքացիների առողջությունը կարևորելու և մեր հակածխախոտային պայքարին միանալու համար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում իշխանության ձևավորմանը, ապա ուզում եմ հիշեցնել, որ այն տեղի է ունենում ընտրությունների միջոցով և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է Ազգային ժողով և կառավարություն, իսկ վարչապետ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը»,- գրել է պատգամավորը։

Նշենք, որ Հանրապետության հրապարակում հիավիրած հանրահավաքի ժամանակ Գալստանյանը պարբերաբար զգուշացնում էր չծխելու մասին։

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան