Շների հարձակումից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթը տեղափոխվել է ապաստարան․ ԲԸՏՄ

2026 թ․ հուլիսի 28-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Գեղարքունիքի տարածքային բաժնում ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակիչ Վ․Վ.-ի կողմից հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։
Տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում պարզել են, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում Վ․Վ․-ն նկատել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի մոտ 4 ամսական քոթոթ, որը հայտնվել էր 6-7 շների հարձակման վտանգի տակ։ Քաղաքացուն հաջողվել է կանխել կենդանուն սպառնացող վտանգը և արջի քոթոթին տեղափոխել իր տան հարակից օժանդակ շինություն։
ԲԸՏՄ տեսուչների կողմից իրականացված արտաքին զննությամբ կենդանու մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։
ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի քոթոթի պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ նույն օրը կենդանին հանձնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC) և տեղափոխվել Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ հատուկ ձագերի համար նախատեսված ապաստարան։

Related posts

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք

Որպես անհետ կորած որոնվող Վահե Ապիկյանը գտնվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Կառավարության աջակցությամբ ընդլայնվում է հայկական գյուղմթերքի արտահանման աշխարհագրությունը