Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել է 5 մեքենա

Նոյեմբերի 3-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։45-ի սահմաններում Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են 2 «Ford Tranist», 2 «Opel» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար. տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության ծառայողները:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին