Շիրակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Սողոյան թոնրատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել խախտումներ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի):

Սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանությամբ աշխատող կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումը (խոհանոցի հատակը հարթ չի եղել, հնարավոր չի եղել հեշտորեն լվանալ, ախտահանել և ցամաքեցնել) վերացնելու ժամկետ:

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը