Շիրակում իրականացվելու են ազդարարման և տարհանման ուսումնավարժական միջոցառումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա միացյալ համայնքի Ջրաձոր բնակավայրում, իսկ դեկտեմբերի 24-ին ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Բենիամին համայնքում իրականացվելու են բնակչության ազդարարման և տարհանման միջոցառումներ, որի ընթացքում կփորձարկվեն նաև էլեկտրաշչակները:

Հորդորում ենք նշված բնակավայրերի բնակչությանը՝ չանհանգստանալ և ակտիվ մասնակցել ուսումնավարժական միջոցառումներին:

Related posts

«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամ տուգանքի կենթարկվի

«Ալֆա-ֆարմ իմպորտ» ՓԲԸ-ն կենթարկվի վարչական պատասխանատվության․ կասեցվել է արտադրանքի իրացումը

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են