Շիրակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը

Հունվարի 18-ին պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություններ էին ստացել, որ Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցի 28-ամյա մի բնակչի մոտ թմրանյութ կա: Իրացնելով տեղեկությունը՝ նրանք նույն օրը երիտասարդին հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Մուշի բաժին: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին 2 թղթե փաթեթ՝ յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված զանգվածով, և ապակյա կաթուցիչ: Ձերբակալվածի հայտնածով՝ այն մարիխուանա է:
Փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը