Շիրակի ոստիկաններն ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Շիրակի մարզի պարեկների հետ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Հունվարի 20-ին Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում նրանք կանգնեցրել են մի ավտոմեքենա, որի 24-ամյա ուղևորին ձերբակալել և տեղափոխել են Կումայրիի բաժին, իսկ 25-ամյա երիտասարդի վարած մեքենան տարել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ձերբակալվածի խուզարությամբ հայտնաբերվեցին չորացված զանգվածով պոլիէթիլենային տոպրակ, կանեփի սերմեր, ապակե 3 սրվակ, որոնցից 2-ի մեջ հեղուկ կար, իսկ երրորդում՝ մոխրացած հետքեր: Բացի այդ, երիտասարդի կոշիկի միջից իրավապահները հայտնաբերեցին գաղտնի փականով ծալովի դանակ:
Երիտասարդի հայտնածով՝ զանգվածները թմրանյութ են, որոնք պատրաստել էր վայրաճ կանեփից, իսկ սրվակների հեղուկը ցավազրկող էր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական մարմին:

Related posts

Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել․ Նիկոլ Փաշինյան

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը