Շիրակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզներն ապրիլի 30-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Գետք բնակավայրում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ախուրյանի բաժին են տեղափոխել 38-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են շագանակագույն մանրացված-չորացված զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը «շոկո» տեսակի թմրամիջոց է։
Հաջորդ դեպքում Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված տվյալները Կումայրիի բաժնի ծառայողների հետ իրացնելով, հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «շոկո» տեսակի թմրամիջոց։ Երիտասարդի հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։
Ձերբակալվածները, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց 9 մլն դրամ է հափշտակել. ՔԿ

Թուրքիայում շարունակվում են սիրիացի միգրանտներին արտաքսելու պահանջով ցույցերը

Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ