Շիրակի ՄՓՎ 25 աշխատակիցներ պարգևատրվել են

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մեդալներ և պատվոգրեր են ստացել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի ՄՓՎ 25 աշխատակիցներ: Պարգևները նրանց հանձնել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Վեց փրկարարական ծառայող պարգևատրվել է «ԱՆՎԵՀԵՐ ՓՐԿԱՐԱՐ», վեցը՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ», մեկը՝ «ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» և մեկը՝ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ» մեդալներով: Յոթ փրկարարական ծառայող արժանացել է ԱԻ նախարարի և ևս չորսը՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պատվոգրերի:

Մեկ փրկարարական ծառայող արժանացել է ՀՀ գլխավոր դատախազի, մեկը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի, մեկը՝ ՀՀ Ոստիկանապետի կողմից պատվոգրերի:

Նշենք նաև, որ ԱԻՆ ՓԾ տնօրենը աշխատանքային այցելություն է կատարել նաև Շիրակի ՄՓՎ Ախուրյանի թիվ 53 և Ամասիայի թիվ 50 ՀՓՋ-ներ, ինչպես նաև Գյումրի քաղաքի Մուշ և 58 թաղամասերի միջնամասում նոր կառուցվող ՀՓՋ-ի շինհրապարակ:

Related posts

Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետք է դնենք մեզ վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը՝ սահմանազատման հերթականության մասին

Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև իր շահերը. դեսպան Տոլմաջյան