Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի կոչը՝ արտերկրում բնակվող շիրակցիներին

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կոչով դիմել է արտերկրում բնակվող շիրակցիներին.
«ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՍԻՐԵԼԻ ՇԻՐԱԿՑԻՆԵՐ
Դիմում ենք Ձեզ Շիրակի մարզում սեփականություն հանդիսացող Ձեր տների և բնակարանների ՓԱԿ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ և արցախցի ընտանիքներին ժամանակավոր Ձեր հյուրընկալ ու ջերմ օջախները տրամադրելու խնդրանքով:
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ արցախցի մեր հայրենակիցներն այսօր կացարանի կարիք ունեն և մեր մարզի քաղաքներում ու գյուղերում Դուք ևս կարող եք հյուրընկալել նրանց:
Խնդրում ենք, հայրենիքում Ձեր ազատ տանը կամ բնակարանում Արցախից ընտանիքի հյուրընկալելու պատրաստակամության դեպքում, անմիջական կամ տեղի Ձեր ներկայացուցիչների միջոցով դիմել Շիրակի մարզպետարան՝
Գարեգին Նժդեհի 16, +374 312 49000 *105,
+37495131686 (WhatsApp, Viber, Telegram),
maghakyanani9323@gmail.com
Խնդրում եմ տարածել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը