ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։
Այս օրը կարևոր առիթ է ընդգծելու երիտասարդ սերնդի դերը հասարակության և պետության զարգացման գործում, արժևորելու նրա գաղափարներն ու նախաձեռնությունները և խոսելու այն հնարավորությունների մասին, որոնք ձևավորում են մեր երկրի վաղվա օրը։
Կարևոր է, որ երիտասարդի գաղափարը լսելի լինի, նախաձեռնությունը՝ պահանջված, իսկ հաջողության հասնելու ճանապարհը՝ հասանելի։ Կյանքում միշտ չէ, որ ամենաճիշտ ուղին ամենահեշտն է, բայց սեփական ճանապարհն ընտրելու և այն մինչև վերջ անցնելու համարձակությունն է, որ հաճախ երազանքը վերածում է իրականության։
Սիրելի՛ երիտասարդներ, փորձեք, առաջ շարժվեք, մի՛ վախեցեք դժվարություններից, հավատացեք ձեր ուժերին և հետևողականորեն հասեք երազանքների իրագործմանը։ Յուրաքանչյուր փորձ, նույնիսկ անհաջող թվացող, նոր հնարավորություն է սովորելու, ուժեղանալու և մեկ քայլ առաջ գնալու համար։ Ձեր եռանդը մեր երկրի, մեր մարզի ներուժն է, իսկ գաղափարները՝ զարգացման նոր հնարավորությունների սկիզբը։
Բոլորիդ մաղթում եմ վստահություն սեփական ուժերի նկատմամբ, անսահման հնարավորություններ, նպատակասլացություն և նոր ձեռքբերումներ։
Շնորհավոր Երիտասարդների միջազգային օր։

Related posts

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը .ՈՒՂԻՂ

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը