Շիրակի մարզպետն այսօր դիմավորել է եռամսյա հավաքներից տուն վերադարձած պահեստազորայիններին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր դիմավորել է եռամսյա հավաքներից տուն վերադարձած պահեստազորայինների հերթական խմբին։ Ողջունելով մարտական ծառայությունից վերադարձած շիրակցիներին՝ Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել նրանց պատասխանատու ծառայության համար․ «Ուրախ եմ Ձեզ ողջունելու, բարով եք եկել, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիցդ անձնվեր ծառայության և վարժական հավաքներին ու մարտական հերթապահության ժամանակ ցուցաբերած աչալրջության և զգոնության համար։ Չնայած մեր երկիրն այժմ փորձություններով է անցնում, սակայն մեր սահմաններն ամուր են նաև ձեզ նման հայրենիքի պաշտպանների շնորհիվ։ Վստահ եմ՝ ձեզ սպասողներ շատ կան և ձեզանից յուրաքանչյուրի համար մեր սիրտը ցավում է»։
Նշենք, որ վարժական հավաքները հայտարարվել են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Related posts

Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունը

Գյումրիում, Արարատում, Վանաձորում և Հրազդանում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել