Շիրակի մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։ Քաղաքացիները մարզպետին դիմել են դրամական աջակցության, զբաղվածության ապահովման, առողջական, բնակարանային, իրավական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև անձնական բնույթի խնդիրներով:
Մարզպետը լսել է բոլոր քաղաքացիներին, տեղում տվել պարզաբանումներ, մի շարք հարցեր քննարկել ոլորտային պատասխանատուների հետ` լուծման ուղիներ գտնելու նպատակով։ Լրացուցիչ համակողմանի ուսումնասիրության կարիք ունեցող հարցերը՝ մարզպետի հանձնարարությամբ պատասխանատուները կքննարկեն, իրավասությունների շրջանակներում քաղաքացիներին կտրամադրվի աջակցություն և խորհրդատվություն։

Related posts

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Գյումրիում կեղծ օղի ու կոնյակ պատրաստող տղամարդը ձերբակալվել է

ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության