Շիրակի մարզպետի աշխատակազմում և մարզի վեց համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 72 տոկոսով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ծառայողական մեքենաների կրճատման գործընթացին արձագանքելով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմում և մարզի վեց համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 72 տոկոսով։ Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից: 
Մինչ այդ օգտագործվող 62 ծառայողական մեքենաներից մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների սպասարկման համար մնալու է 17 մեքենա, ևս 7-ը ՀՈԱԿ-ների համար նախատեսված մեքենաներն են։
Ըստ այդմ՝
Շիրակի մարզպետի աշխատակազմ՝ 5 մեքենայից կմնա 3 մեքենա
Գյումրու համայնքապետարան՝ 10 մեքենայից մնալու է 6-ը, որից 2-ը կոմունալ ՀԲԲԸ-ին
Արթիկի համայնքապետարան՝ 10 մեքենայից կմնա 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին
Ախուրյանի համայնքապետարան՝ 21 մեքենայից կմնա 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին
Ամասիայի համայնքապետարան՝ 6 մեքենայից կմնա 4-ը, որից 1-ը շտապօգնության մեքենա է, 1-ը մերսեդես սպրինտեր
Աշոցքի համայնքապետարան՝ 6 մեքենայից մնալու է 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին
Անիի համայնքապետարան՝ 4 մեքենայից կմնա 2-ը։

Related posts

ՀՀ-ն ծանուցվել է ներդրումային վեճի մասին՝ Սամվել Կարապետյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ ձեռնարկված գործողությունների կապակցությամբ

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ