Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունը 2024 թվականի փետրվարից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում հարկային միասնական հաշվարկներում պակաս է հայտարարագրել իրացման շրջանառությունը, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 11 մլն 947 հազար 301 ՀՀ դրամի վնասը:
Նախաքննությունը շարունակվում է։

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին