Շարունակվում են աշխատանքները COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ

Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-7-ը գտնվել է Հայաստանում։

Պաշտոնական այցի շրջանակներում տիկին Շոմեյքերը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ:

Հանդիպումներ և այցեր են իրականացվել COP17 կազմկոմիտեի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ։ Համապատասխան քննարկումներ են իրականացվել COP17-ի կազմակերպման և անցկացման աշխատանքներում ներգրավված մարմինների գործընկերների հետ։

Աստրիդ Շոմեյքերը նաև հանդիպում է ունեցել COP17-ի կազմկոմիտեի անդամների և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում քննարկվել է COP17 կարևորությունը, կարիքները, միջազգային գործընկերների հետ հնարավոր համագործակցություն շրջանակը և հետագա քայլերը։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա