Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական կատարած այցի ժամանակ, անդրադարձել է կապի ուղուն, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ:

«Հորադիզից Զանգիլան (Կովսական) երկաթուղու շինարարությունը իրականացման ակտիվ փուլում է։ Շատ շուտով կավարտվի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, այնուհետև Իրանի, Թուրքիայի և հետագայում Եվրոպայի հետ կապող տրանսպորտային միջանցքի այս կարևոր հատվածի շինարարությունը», – ասել է Ալիևը։

Ընդգծելով, որ այդպիսով Կովսական կդառնա կարևոր տրանսպորտային կետ, քանի որ այնտեղ կառուցվում է օդանավակայան, երկաթգիծ, Բաքվից Կովսական և բոլոր այլ ուղղություններով վեց և չորս գոտի ունեցող մայրուղի։

Related posts

Քարացած ճարտարապետական երաժշտություն. դարերի առեղծվածը՝ ավելի շատ հարցերով

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

2026-ի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում. հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն