Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցում անդրադարձել է Առողջության համընդհանուր ապահովագրությանը, նշել, որ առաջիկայում կամփոփի հիմնադրամի աշխատանքների վեցամսյա շրջափուլը՝ հանրությանը ներկայացնելու ձեռքբերումներն ու համակարգի կայացումը:

«Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խումբն է մեծացել։ Սա էլ է կարևոր, այո, սա էլ կարևոր ձեռքբերում է, որ քաղաքացիներն իրենց երաշխիքները ապահովելու համար նաև ակտիվ վարքագծով գալիս են մաքուր հարկային դաշտ։

Երբ որ մենք դրել ենք պահանջ ռեզիդենտության, առողջության ապահովագրության շահառու դառնում է, եթե 1 տարվա ընթացքում նրա 183 օրը լրացել է և արդեն անցել է, և դրա անցնելու հաջորդ ամսվանից նա դառնում է ապահովագրության շահառու 100 % պետության սուբսիդավորմամբ, այսինքն՝ այս 6 ամիսների ընթացքում ևս քաղաքացիներ են եղել, որոնց 183 օրը լրացել է, և նրանք ավտոմատ դարձել են։ Ո՛չ, ցենզը մնացել է, և ես կարծում եմ, շատ կարևոր ցենզ է, և Հայաստանի Հանրապետությունում տրամադրվող պետական երաշխիքները պետք է ունենան նման ցենզ, որովհետև մեր բյուջետային միջոցներն ու մեր հարկատուների գումարները, իհարկե, պետք է ծախսվեն Հայաստանում ապրող և Հայաստանում իրենց կենսական շահը պատկերացնող մարդկանց վրա»,- ասել նախարարը:

Related posts

Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները

Մեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը կառավարության նիստից հետո