Շատ եմ ափսոսում, որ ավելի վաղ չէի տեղափոխվել Ալ-Նասր․ Ռոնալդու

Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է ակումբում անցկացրած իր հույզերով՝ Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի քառորդ եզրափակչի «Ալ-Շաբաբի» հետ խաղից հետո (5:2), որում պորտուգալացին գոլի հեղինակ է դարձել:

«Շատ ուրախ եմ «Ալ-Նասրում» լինելու համար և անհամբեր սպասում եմ այս մեծ ակումբի հետ հիանալի արդյունքների հասնելուն:

Ես իսկապես ափսոսում եմ, որ ավելի վաղ չտեղափոխվեցի Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր», բայց հիմա այստեղ եմ և կաջակցեմ թիմին, որպեսզի հաջողության հասնենք»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում royanews-ը։

Related posts

Կաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ Պապոյան

Այս համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ․ Միրզոյանը՝ ԱԺ հանձնաժողովում

Ընտրակաշառքի գործով Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել