Շան կծելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված 73-ամյա քաղաքացու վիճակը ծանր է

Օրեր առաջ Վաղարշապատի հիվանդանոցից շան կծելու հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 73-ամյա քաղաքացի: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել էին ծանր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Պացիենտի մոտ առկա էին վերին ձախ վերջույթների և պարանոցի պատառոտված վերքեր:

Նյարդավիրաբույժների և միկրովիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Պացիենտը հետվիրահատական շրջանում է, գտնվում է մասնագետների հսկողության ներքո:

Related posts

Գորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ

Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումը

Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան