Նույն Օսկանյանը հայտարարել էր՝ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին. Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր  էջում անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին:

«Վարդան Օսկանյանը ամերիկահայերին կոչ է արել չհանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Սա, ի դեպ, նույն Վարդան Օսկանյանն է, որը  2000թ-ի ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում իր բնորոշմամբ «շատ մասնավոր, ոչ պաշտոնական» ելույթի ժամանակ հայտարարել էր հետևյալը. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։ Ելույթը հրապարակվել էր The California Courier շաբաթաթերթում, որը նաև մեջբերել էր Օսկանյանի այն խոսքերը, որ վերը նշված առաջարկի մեջ «ինչ-որ տրամաբանություն կա» և «պետք է դրվի լուրջ քննարկման»»,- գրել է Ալեքսյանը։

Նշենք՝ Օսկանյանը ավելի վաղ դիմել է ամերիկահայ համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք փետրվարի 3-ին Հայաստանի դեսպանատանը հրավիրված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման:

Օսկանյանը կոչ է արել չմասնակցել այդ հանդիպմանը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան