Նուբար Աֆեյանը պատվաստանյութերի արտադրության շնորհիվ հարստացած ինը նոր միլիարդատերերից մեկն է

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում վարակի դեմ պատվաստանյութերի ստեղծման գործում արձանագրած հաջողությունների արդյունքում միլիարդատերերի թիվն ավելացել է ևս իննով: Այս մասին տեղեկացնում է Business Insider-ը՝ հղում անելով People’s Vaccine Alliance-ի վերջին զեկույցին:

Միլիարդատերերի ցուցակում են հայտնվել մի շարք գիտնականներ, ինչպես նաև Moderna, CanSino Biologics և BioTech դեղագործական խոշոր ընկերությունների ղեկավարներ:

Զեկույցի համաձայն, որն օգտվում է Forbes-ի տվյալներից, ինը նոր միլիարդատերեր կան, որոնք իրենց կարողությունը կուտակել են պատվաստանյութերի արտադրության շնորհիվ:

Միլիարդատերերի ցուցակում է նաև Moderna-ի նախագահ Նուբար Աֆեյանը, որի կարողությունն այժմ գնահատվում է 1.9 մլրդ դոլար:

Զեկույցում նշվում է, որ բոլոր ինը միլիարդատերերի ընդհանուր կարողության հանրագումարը կազմում է 19.3 մլրդ դոլար:

Related posts

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան