Օգոստոսի 6-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Նուբարաշենի աղբավայրից աշխատակցին աղբակույտի տակից դուրս են բերել, ապա մոտեցրել շտապօգնությանը, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ աղբավայրում աշխատանքներ կատարելիս տրակտորն աղբն առաջ է տարել, ու այն լցվել է աշխատակցի վրա։ Տեղում աղբավայրի աշխատակիցներն ու փրկարարները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տուժածին, ապա մեծ դժվարությամբ դուրս են բերել և մոտեցրել շտապօգնությանը։
Բժիշկները նրան տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում «աշխատանքային կանոնների խախտում, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։