Նոր պատշգամբ ՝ հին ճարտարապետական լուծումներով

Վերանորոգման մեծածավալ աշխատանքներ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կատարվել են դեռեւս 2004 թվականին, որից հետո պատկերասրահը 620 բնօրինակ աշխատանքներով վերաբացվել է։ Չնայած տարիների ընթացքում որոշակի վերանորոգումներին՝ վերջին տարիներին հատկապես պատկերասրահի պատշգամբի վատթար վիճակը չնկատել հնարավոր չէր։ Քննարկումներ, որոշումներ խնդրի կարգավորման շուրջ շատ են եղել, պակաս չեն եղել նաեւ թղթին մնացած հատկացումները։ Իսկ արդեն այս տարի կառավարության եւ համայնքի ներդրումներով մեկնարկել են պատշգամբի հիմնովին վերանորոգման աշխատանքներ։

Related posts

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար կարգով. Փաշինյան