Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ առավոտյան կրակոցներ են արձակվել

Առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Այդ մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Այս պահին դեպքի վայրում ենք: Հաղորդումն առավոտյան 8:54 է ստացվել, որ թաղապետարանի հետնամասի 2-դ հարկի պատուհանների վրա կրակել են:

Հիմա օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կազմված փաստաթղթերն էլ փոխանցվել են Քննչական կոմիտե»,- ասաց նա:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել