Նոր Եդեսիայում դպրոց կկառուցվի, Ռյա Թազա գյուղում՝ կրթահամալիր

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի, Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա գյուղի 2-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող հողամասը նվիրաբերությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա գյուղում դպրոց կառուցելու նպատակով։

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա Թազա գյուղի 3-րդ փողոց 15 հասցեում գտնվող հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ գյուղում 144 տեղ հզորությամբ կրթահամալիր կառուցելու նպատակով։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է, մասնավորապես՝ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը լրացնել 3 դպրոցով: Ըստ այդմ՝ առաջարկվում է գործող կարգում ավելացնել Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցը, Շիրակի մարզի Գետափի Գ. Արշակյանի անվան կրթահամալիրը, Արարատի մարզի Արևաբույրի միջնակարգ դպրոցը:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան