Նոր բան մտածեք մաեստրո, մեսիայի քաղտեխնոլոգները մոռացել են, որ այդ խաղաքարտն արդեն խաղացել են․ Թորոսյանը՝ Գալստանյանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կողմից այսօր օրվա ամփոփման ժամանակ իրեն և Տիգրան Ավինյանին որպես վարչապետի թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ ելույթին։

Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Աշխատանքային այցով ԱԺ գործընկերներիս հետ Ալբանիայում եմ, որը պարզվում է, ի հակառակ մի իշխանազավթ նախկին նախագահի կողմից արված մի անհաջող հումորի, բավական նորմալ ու զարգացող երկիր է, իսկ ժողովուրդն էլ` նորմալ մեր պես ժողովուրդ ու մեկ էլ ինձ փոխանցեցին, որ մեր նորաթուխ մեսիան, իմա` փրկիչը, իմ և Տիգրան Ավինյանի անունն է հնչեցրել ելույթներից մեկի ժամանակ:

Ափսոսում եմ, որ մեսիայի քաղտեխնոլոգները կարճ հիշողություն ունեն ու մոռացել են, որ այդ խաղաքարտը նրանք արդեն մի անգամ խաղացել են մի քանի տարի առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ռուսական լրատվամիջոցները նմանատիպ մի հարց էին տվել Մոսկվա կատարած այցերից մեկի ժամանակ:

Նոր բան մտածեք մաեստրո, օրինակ Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին, եթե իհարկե այդքան «հավես» ունեք»։

Related posts

Հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է. Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել