«Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում»միայնակ մայրերի և Արցախից բռնի ուժով տեղահավածների համար

Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը «Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» նախաձեռնության շրջանակում Շիրակում, Լոռիում, Արմավիրում և Երևանում մեկնարկում է «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» անվճար կրթական ծրագիրը միայնակ մայրերի և Արցախից բռնի ուժով տեղահանված կանանց համար։

«Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» ծրագրի նպատակը կանանց շրջանում զբաղվածության խթանումն է բիզնես և տեխնոլոգիական դասընթացների և դրամաշնորհների միջոցով։

Ծրագրին մասնակցելու միակ և կարևոր նախապայմանը բիզնես գաղափարի առկայությունն է, որը իրագործելու համար մասնակից կանայք ստանալու են համապատասխան գիտելիքներ տարբեր ոլորտներից, այդ թվում՝ հաշվապահություն, գրաֆիկ դիզայն, մարքեթինգ, առցանց վաճառքների իրականացում և այլն:

Կրթական փուլում դասընթացներին զուգահեռ կանայք GITC-ի և մենթորների աջակցությամբ կազմելու են իրենց գաղափարներին համապատասխան բիզնես պլան, որը ծրագրի հաջորդ փուլում ներկայացվելու է ժյուրիի դատին և ստանալու է ֆինանսավորում մինչև 2 մլն դրամ։

Գաղափարի իրագործման փուլում GITC-ն աջակցելու է նաև բիզնեսը գրանցելու իրավաբանական հարցերում։

Ծրագրի տևողությունը յուրաքանչյուր մասնակցի համար ինդիվիդուալ է, առավելագույնը 3 ամիս՝ կախված բիզնես գաղափարից և իրագործման բարդությունից։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ