Նորաշենում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արաքսի Շահբազյանին պատկանող (Արարատի մարզ, գ․ Նորաշեն, Գ․ Սարգսյան 145) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
– պատերի ծեփը որոշ հատվածներում եղել է թափված, չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում,
– առաստաղները ապահով և նորոգ չեն եղել, կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեն կեղտի կուտակումները, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը