Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում ապրիլի 25-ին, ժամը 16.20-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Արման Ս.-ն, որը ակցիա էր իրականացնում և փակել էր նշված ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Նա փետրվարի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով»,- հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ըստ աղբյուրի՝ Արման Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը

Թուրքիան ներդնում է արհեստական բանականությամբ աշխատող հեռուստատեսային մոնիթորինգի համակարգ

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը