Նոյեմբերի 15-ից մինչ օրս առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 2459 վարորդ

Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ըստ գործող օրենսդրության վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պարեկային ծառայողի կողմից իրավախախտումը հայտնաբերելու դեպքում վարորդը տուգանվում է։ Տուգանք կարող է նշանակվել նաև այն դեպքում, երբ ստուգաչափմամբ պարզվում է, որ ձմեռային անվադողերը մաշված են և չեն համապասխանում պահանջվող ստանդարտին։
Նոյեմբերի 15-ից մինչ օրս պարեկային ծառայողների կողմից մայրաքաղաքում և մարզերում ձմեռային անվադողերի առկայությունը պարզելու նպատակով ստուգման է ենթարկվել 12796 տրանսպորտային միջոց։ 2459 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձնագրություն։
Հարգելի վարորդներ երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները։

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև