Նյու Դելին թունավոր ծխի մեջ է

Թունավոր մառախուղը խեղդում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին: Իշխանությունները անորոշ ժամանակով փակել են բոլոր դպրոցներն ու քոլեջները՝ օդի աղտոտվածության մակարդակի վատթարացման պատճառով՝ հայտնում է BBC-ն:

Մինչև նոյեմբերի 21-ը արգելվել են նաև շինարարական աշխատանքները, սակայն բացառություն է արվել տրանսպորտի և պաշտպանության հետ կապված նախագծերի համար: Քաղաքի՝ ածուխով աշխատող 11 էլեկտրակայաններից միայն հինգին է թույլատրվել աշխատել:

Տրանսպորտային և արդյունաբերական արտանետումների, փոշու և եղանակային օրինաչափությունների մի շարք գործոններ Նյու Դելին դարձնում են աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքը: Օդը հատկապես թունավոր է դառնում ձմռան ամիսներին, քանի որ հարևան նահանգների ֆերմերներն այրում են բերքահավաքից մնացած ծղոտը: Աղտոտվածությանը նպաստել է նաև հրավառությունը Դիվալի տոնի ժամանակ, ինչը միայն վատթարացնում է օդի որակը։ Քիչ դեր չի խաղում նաև քամու ցածր արագությունը, որն աղտոտող նյութերը պահում է մթնոլորտի ստորին հատվածում:

Աղբյուր՝ 1lurer.am

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել