Նկուղում կեղտաջրերն են, տանիքից՝ անձրևաջրերը. խոնավության 30 տարիները

Սևուկը որքան էլ սև է ու համարվում է թափառող շուն, այնուամենայնիվ Գյումրու Մինաս Ավետիսյան 9 շենքի բնակիչների համար միակ լուսավոր կետն է, ինչը չի կարելի ասել շենքի նկուղային հատվածի համար: Բակ մտնելիս միանգամից զգացվում է խցանված կոյուղատարի գարշահոտությունը, իսկ արդեն շքամուտքում աչքի է զարնում ապաստարանների մասին տեղեկացնող պաստառը: Շենքում, այո՛, զարմանում են այս պաստառի գոյությունից, քանի որ, ըստ բնակիչների, իրենց ապաստարանում քաղաքացիները ոչ թե կփրկվեն, այլ բառի բուն իմաստով՝ կխորտակվեն. նկուղներում խցանված կոյուղատարի ջուրն է կուտակվում, գարշահոտությունն էլ հասնում է ընդհուպ մինչեւ բնակարաններ:

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը