Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը կարևորել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունն ու հետևողական զարգացումը:

Իրակլի Չիկովանին գոհունակությամբ նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն բարձր մակարդակի փոխգործակցություն, և համոզմունք է հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը՝ շեշտելով այս ուղղությամբ ևս համատեղ ակտիվ հարաբերությունների անհրաժեշտությունը:

Related posts

ԱԳ նախարարի տեղակալները դեսպանների հետ քննարկել են նոր իրողություններում աշխատանքի առաջնահերթությունները

Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով

Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի