Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին։

Միաժամանակ, կարևորվել է ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ նպաստելու տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը։

Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև բազմաոլորտ համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Related posts

Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Թեհրանը կոչ է արել Սոֆիային ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում

Ես իմ հաջորդին եմ հանձնում մի բանակ, որը ոչ միայն պաշտպանվում է, այլև հարձակվում է. Սիրսկի