Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԳՇ պետի նշանակման վերաբերյալ հարցին

Ե՞րբ հայտնի կլինի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի, նաև պաշտպանության փոխնախարարի անունը, կա՞ն արդյոք հավանական թեկնածուներ: Այս հարցն այսօր առցանց ասուլիսի ժամանակ ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Գլխավոր շտաբի պետի հետ կապված` տեղյակ եք, որ օրենսդրական կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, գլխավոր շտաբի պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնություն կընդունվի, հընթացս նշանակում կլինի»,- ասաց նա:

Փաշինյանը, անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, հարցին, ինչպես է Հայաստանը մանևրելու Արևմուտք-ՌԴ հակասությունների ֆոնին, պատասխանեց՝ Հայաստանը փորձում է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել, ինչը հեշտ խնդիր չէ:

Related posts

Թուրքիան ու Ֆրանսիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի

էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը

ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով