Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը:

Ընդգծվել է, որ այս տարվա առաջին կիսամյակում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյոււջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված մուտքերն ավելի են 56,5 մլրդ դրամով:

Անդրադարձ է կատարվել կապիտալ ծախսերով իրականացվող ծրագրերին, մակրոտնտեսական վերջին զարգացումներին, տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, հարկային եկամուտներին, արտահանման և ներմուծման տեմպերին:

Առանձին ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները, քննարկվել դրանց լուծման հնարավորությունները:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ է տվել նախատեսված կապիտալ ծրագրերը ժամանակին և պատշաճ իրականացնելու վերաբերյալ:

Related posts

ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները