Նիկոլ Փաշինյանը և Քսավիե Բետելը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Բետելի այցը Հայաստան՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է քննարկելու Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցերն ու փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարը կարևորել է Հայաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերի հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Քսավիե Բետելն ընդգծել է հայ գործընկերների հետ սերտ երկխոսության փաստը՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը հետևողականորեն կամրապնդվի:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության այլ հարցերի շուրջ:

Related posts

Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան

ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում