Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մրցանակը

Այսօր՝ փետրվարի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում մասնակցել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը: Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ստացել են «Զայեդ» մրցանակը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին, որը միջազգային մակարդակով գնահատում է խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված հետևողական և սկզբունքային հանձնառությունը։

Հիշեցնենք՝ «Զայեդ» մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին, որոնք էական ներդրում են ունենում երկխոսության ամրապնդման գործում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Related posts

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը

«Ցայգ»-ը՝ Շիրակի մարզում նոր մրցույթի մասնակից

Հայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները